Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ինչ նվազագույն իդեալների վրա ենք կառուցելու մեր ապագան

Ինչ նվազագույն իդեալների վրա ենք կառուցելու մեր ապագան
16.03.2025 | 10:16

Հայաստանը արդեն 5 տարի է՝ դարձել է ձախողված պետության (Failed state) դասական օրինակ։

Հայաստանը այսօր օրինակ է, թե ինչպես չի կարելի կառավարել երկիր, թե ինչպիսի իշխանություն երբեք չի կարելի ունենալ, թե ինչպիսի ներքին քաղաքականություն ոչ մի դեպքում չի կարելի վարել, ինչպիսի արտաքին քաղաքականություն կատեգորիկ չի կարելի ունենալ, և ամենակարևորը` ինչպիսի առաջնորդ ոչ մի դեպքում, կրկնում եմ, ոչ մի դեպքում չի կարելի ընտրել։

Հայաստանը աննախադեպ օրինակ է ժամանակակից քաղաքական պատմության մեջ, որին ո՛չ մի դեպքում չի կարելի կրկնօրինակել։

Սա հայության ամոթն ու նզովքն է, որից ձերբազատումը պահանջում է հստակ գործողությունների հաջորդականություն.

1. Ընդունել

2. Ապաշխարել

3. Երբեք չանել այն, ինչ արվել է մինչ օրս

Կապել ազգային ուխտ, թե այսուհետ ինչպես ենք ապրելու` ինչ նվազագույն իդեալների վրա ենք կառուցելու մեր ապագան։

Տարոն Աճեմօղլուն «Ձախողված պետության» նոր ուսումնասիրության օբյեկտ ունի այսուհետ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2897

Մեկնաբանություններ